Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Սևանա լճի ավազանում կարգելվի փոքր ՀԷԿ-երի կառուցումը

Սևանա լճի ավազանում կարգելվի փոքր ՀԷԿ-երի կառուցումը
21.07.2012 | 17:43

ՀՀ կառավարությունը որոշել է հավանություն տալ «Սևանա լճի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին և այն սահմանված կարգով ներկայացնել Ազգային ժողով։Նախագծով առաջարկվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արգելել Սևանա լճի ավազանում փոքր ՀԷԿ-երի կառուցումը` հաշվի առնելով բնական ջրահոսքերում ջրային էկոհամակարգի, մասնավորապես, ձկնաշխարհի վրա բացասական ազդեցությունը։

Ըստ կառավարության պաշտոնական կայքի տեղեկատվության, արգելքը չի տարածվելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման լիցենզիա ստացած իրավաբանական անձանց վրա` մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը:


Դիտվել է՝ 4646

Մեկնաբանություններ